Իմ պատմությունը

Written By: Gay Story – Հայաստան - Ապր• 21•12

Իմ պատմությունը30-ն անց եմ արդեն…
Բարետես եմ, խելացի, նպատակասլաց, ունեմ շատ հեղինավոր աշխատանք: Ամեն օր գնում եմ աշխատանքի, որտեղ իմ գործն անում եմ ավելին, քան հարկավոր է, հանդիպում եմ 1-2 ընկեր-ընկերուհիների հետ ու տուն վերադառնում:
Իսկ ես չեմ ուզում տուն վերադառնալ… չեմ ուզում, քանի որ տանն ահավոր մթնոլորտ ա: Ընտանիքումս տիրում է միմյանց չնկատելու, միմյանցից հեռու լինելու ահավոր ցանկություն, որտեղ մարդիկ աշխատում են չնայել միմյանց աչքերի մեջ: Ընտանիքումս ԾԵՐՈՒԹՅՈՒՆ է. ոչ մի խինդ, ոչ մի աշխույժություն և ոչ էլ ծիծաղ: Խոսում ենք իրար հետ անհրաժեշտության դեպքերում միայն: 60-ն անց արդեն սպիտակած ծնողների նայելիս կտեսնեք միայն խորը վիշտ, դատարկություն, հոգնածություն ու անտարբերություն: Անտարբերություն ամեն ինչ նկատմամբ…
Իսկ ես արդեն խելագարվում եմ: Խելագարվում եմ, քանի որ հասկանում եմ, այդ ամենն իմ պատճառով է: Հա, հենց իմ պատճառով է, քանի որ ես դեռ ամուսնացած չեմ:
Տան մեջ ամեն օր, ամեն անգամ միշտ նույն թեման է շրջանառվում – երբ ես ամուսնանալու: Բոլոր հյուրերն իրենց պարտքն են համարում հիշեցնել, որ արդեն 35 տարեկան եմ, ամուսնանալ ա պետք, երեխաներ են պետք, ծնողներդ թոռիկ են ուզում գրկել ու սիրել, իրենց տղայի թոռնիկին, ոչ թե աղջկա (աղջկա կողմից արդեն ունեն թոռնիկ…) ու վերջապես, ամոթ ա… ինչ կմտածեն մարդիկ քո մասին: Իսկ ինչ պետք ա մտածեն – կամ իմպոտենտ ա, կամ էլ գոմիկ:
Իսկ ես գեյ եմ:
Իսկական գեյ եմ, քնում եմ մենակ տղաների հետ, հանդիպում եմ մենակ տղաների հետ, տղա տեսնելուց եմ պատկերացնում ինձ իր հետ անկողնում, և ոչ թե աղջիկ… Տղու մարմնին կպնելուց եմ հաճույք զգում ու տաքանում, տղու մարմին սիրելուց եմ հագենում: Չեմ ուզում ամուսնանամ, քանի որ դեռ չի եղել մի աղջիկ, որի նկատմամբ էնքան զգացմունքներ կունենայի, որ համարձակորեն կթողնեի ամեն ինչ ու կամուսնանայի: Անասուն կյանք ա:
Ամեն անգամ նույն խոսակցությունները լսելուց ներսումս ամեն ինչ տակնուվրա է լինում, քանի որ հասկանում եմ, որ համ ծնողներս, համ էլ ընկեր-բարեկամներս ճիշտ են, ընդունում եմ, որ ես անասնաբար եմ վարվում իմ ծնողների հետ, քանի որ ինձ պահել մեծացրել են, իսկ ես չեմ կարողանում այդ փոքրիկ ուրախությամբ իրենց ապահովել:
Հիմա, երբ գրում եմ էդ ամենը, աչքերս լցվում են, քանի որ հենց նոր մի խայտառակ կռիվ էր մեր տանը: Աչքերս լցվում են, քանի որ հասկանւոմ եմ, այդպես շարունակելն այլևս անհնար է: Կարող եմ հենց հիմա կանգնել ու ծնողներիս, բարեկամներիս ասել – չեմ ամուսնանում, որովհետև գեյ եմ: Կարող եմ հենց հիմա դա անել, քանի որ համենայնդեպս հիմիկվա իրավիճակից հաստատ վատ չի լինի:

Բայց չեմ անի: Կխեղդեմ մեջս ամեն ինչ, կգտնեմ մի հատ աղջկա ու կամուսնանամ:
Էսքան ժամանակ միշտ մտածել եմ իմ մասին, ու ամեն ինչ արել եմ մենակ իմ հաճույքների համար: Ես անասուն չեմ, ես տավար չեմ որ մենակ մտածեմ իմ քու***տվելու մասին, իսկ իմ ծնողների ցանկություններն ու երազանքները գետնով տամ: Իրենք ողջ կյանքն աշխատել են ու ինչ կարողացել, արել են իմ համար, ու հենց դրա համար ես չեմ կարող, մենակ նրա համար, որ ուզում եմ տղու հետ կայֆավատ լինեմ, մոռանամ էդ ամենը:

Ուզում եմ երջանկացնեմ իրենց կյանքի մնացած օրերը, ուզում եմ գրկեն իրենց այսքան երազած թոռնիկ-թոռնուհիներին ու երջանկություն նկատել իրենց աչքերում: Ուզում եմ, որ իմ հոգնած ու ծերացած մայրս գոնե կյանքի մնացած օրերում հանգիստ նստի ու իր առջև հաց դնող լինի: Ուզում եմ, որ հյուծված ու սպիտակած հայրս մտնի տուն ու թոռան հետ խաղա, հանգստանա:
Հիմա, որ գրում եմ, մայրս սեղանն է հավաքում, իսկ հոգիս ու աչքերս լցված են…
Լցված են, քանի որ ահավոր դժվար կլինի խեղդել իմ մեջ տղա չունենալու ցանկութունը ու նվիրվել կնոջս: Բայց պետք ա անեմ, ուրիշ ճանապարհ չունեմ: Եթե ես ՄԵՆԱԿ լինեի, կապրեի այնպես ինչպես ուզում եմ: Մենակ լինեի, կկանգնեի ու բոլորին կասեի – ես գեյ եմ:
Բայց ես ՊԱՐՏՔ ունեմ իմ ծնողների նկատմամբ, ու ես պետք ա անեմ էն, ինչին իրենք սպասում են:
Ես անասուն չեմ, ես ուզում եմ իրենց երջանկացնել, թեկուզ իմ դժբախտությամբ: Ես էդ կանեմ…

Արի

01-02-2012

FacebookTwitterMySpaceBlogger PostLinkedInAIMAOL MailAsk.com MyStuffLiveJournalShare

Ես սիրում եմ իրան

Written By: Gay Story – Հայաստան - Ապր• 21•12

Ես սիրում եմ իրան12 տարեկանից զգացի, որ էն չեմ,… էտ իմ համար շատ ցավալի էր ու մինչև էսօր ցավա իմ համար…

Դպրոցս պրծնելուց հետո փոխվեցի քոլեջ, առաջին կուրս… հետո մեկի հետ մոտիկացա, լավ տղա էր էրևում: Շփվում էի հետը հեռախոսով, տենց լիքը խոսում էինք տարբեր թեմաներից, ու ոնցոր ես իրա ձենի կարիքն ունեմ հա, ոնց որ իմ օդն ու ջուրը լինի, արդեն կես տարիա անցել, ես զգում եմ , որ առանց իրա չեմ կարա: Ինքը իմ Տիկոնա, ու որ կողքս ա նստում, իմ սիրտը էնքան արագա աշխատում, որ ասումա՝ կարողա լավ չես?

Ժողովուրդ ջան, ես իրոք շատ կուզեի որ ամեն ինչ սենց չլիներ, բայց հիմա գիշերվա 3-նա, ես ուզում եմ իրա հետ խոսամ, թքած թե քնած չի լինի, ես պտի խոսամ հետը… նենց կուզեի ամեն ինչ սենց չլիներ, բայց դե(((

Ոչմեկը ինձ չի կասկածում տենց բանի մեջ, բայց ես զոռով եմ ինձ պահում, որ սաղ կուրսի դեմը իրան չասեմ՝ ես քեզ սիրում եմ, հաստատ վստահ եմ սաղ էրես կթեքեն, ու ինքն էլ, դրա համար էլ ես սուս եմ մնում, բայց հավատում եմ իմ գաղտնի երջանկությունը, ու սպասում էն օրվան , որ էտ ամեն ինչը փոխադարձ կլնի, վստահ ըլնելով, որ չի գալու մեկա էտ օրը….

FacebookTwitterMySpaceBlogger PostLinkedInAIMAOL MailAsk.com MyStuffLiveJournalShare

Ինչի հասամ 20 տարում

Written By: Gay Story – Հայաստան - Հնվ• 12•12

Ինչի հասամ 20 տարումԱնունս Էդոյա. 20 տարեկան եմ: Երբ 14 տարեկան էի զգացի, որ աղջիկները ինձ չեն հետաքրքրում: Էտ տարիքի ընկերներս խոսում էին աղջիկներից, աղջիկների հետ սեքսից, բայց էտ թեմաները ինձ խորթ էին, որովհետև…….: Սկզբում մտածում էի կանցնի կամ էլ նորմալ բանա, կարողա շրջապատսա աննոռմալ թե չէ իմ պես տղան ինչ պռոբլեմ պտի ունենա: Անցան օրեր ամիսներ ու ոչմիբան չփոխվավ: Հետո սկսամ մտածել բուժվելու մասին, չէի ջոկում ինչա կատարվում: Անցավ էլի մի քանի ամիս ու հասկացա, որ կյանքում էրեխեք ու ընտանիք չեմ ունենա, էն պլանները , որ ունեի, էն երազանքները ապագայի հետ կապված էլ չկան, չեն կարա ըլնեն, որովհետև ես աղջիկներին չեմ սիրում, ավելի ճիշտ չեմ կարա սիրեմ, էտ ինձնից վերա, ինձնից ավելի ուժեղ: ՈՒ էն գլխավոր հարցը, որի պատասխանը չգտամ 20 տարում` ինչի համար: Ինչուի պատասխանը իմ համար գաղտնիա մինչև հիմա, գիտեմ, որ գաղտնի կմնա մինչև վերջ, որովհետև էտ հարցը պատասխան չունի: Ոչ մի պատասխան չի կարա արդարացնի էն ցավը, որ զգացելա 15 տարեկան տղան, երբ հասկացավ թե ինքը ովա ու ինչ են ասում իրա նմաններին: Իմ էտ բացահայտումը մնաց գաղտնի, որովհետև իմ պես տղան չէր կարա գոմիկ ըլներ: Չես կարա ընգերոջտ ասես բացատրես, որ դու չես ընտրում քո ով ըլնելը, որ էտ քո հնարավորության սահմաններից դուրսա , ինքը ոնց որ լուբոյը քեզ չի հասկանա ու չի ընդունի որովհետև դաժե դու քեզ չես հասկանում ու ընդունում: 20 տարվա մեջ հասկացա, որ տղան որ սիրումա տղային միշտ չի, որ ղզիկա կամ գյոթ, որ էտ տղաների մեջ ավելի տղամարդկություն կա քան մյուսների: Իմ տեսքն ու պահվածքը ենթադրությունների տեղիք չեն տալիս, որովհետև սիրել տղու – բոզ ըլնել չի նշանակում:

Մի անգամ կարդացի, որ մենք իրար գտնում ենք ոչ թե ինչ որ նշաններով այլ աչքերով, որովհետև էն ցավը, որ զգացել ենք մնումա մեր աչքերում…

 

FacebookTwitterMySpaceBlogger PostLinkedInAIMAOL MailAsk.com MyStuffLiveJournalShare

Ի՞նչ եմ ուզում ես

Written By: Gay Story – Հայաստան - Հնվ• 12•12

Ի՞նչ եմ ուզում եսԱյսօր հունվարի երեսունմեկն է: Ամենուր պատրաստվում են տոնի, բայց ես այնքան էլ ուրախ չեմ: Ես ունեմ այն ամենը ինչի մասին երազել եմ, բայց միևնույնն է ինչ-որ բան պակաս է: Ես ուզում եմ սիրել` սիրել այնպես, ինչպես ոչ-ոքի չեմ սիրել: Գիտե՞ս, երբ պառկում եմ քնելու ուզում եմ, որ մեկը գրկի ու շոյի ինձ, ասի որ այս աշխարհում ամենից շատ ինձ է սիրում և երբեք չի լքի ու չի մոռանա ինձ: Ես հոմոսեքսուալ եմ և ընդհանրապես չեմ ամաչում դրանից: Ես չեմ կարող և չեմ էլ ուզում փոխել ինձ: Ինձ շրջապատող գրեթե բոլոր մարդիկ գիտեն թե ով եմ ես ու նրանք սիրում, հարգում ու ընդունում են ինձ այնպես` ինչպես ես կամ: Ամեն ինչ չէ, որ իմ ուզածով է ստացվում, բայց միևնույնն է փորձում եմ երջանիկ լինել: Ես պայքարում եմ այդ երջանկության համար, բայց դեռ այնքան էլ չի ստացվում: Իմ միակ երազանքն այն է, որ ի վերջո գտնեմ այն մեկին ով կփոխի իմ կյանքը, կփոխի ինձ, կսիրեմ նրան ամենից շատ և այդ սերը կլինի փոխադարձ ու հավերժ: Ես կապրեմ նրա հետ երջանիկ, առանց վախի, որ մի օր նա կհեռանա, կհոգնի ինձնից: Հիմա երբ բոլորն ուրախ են իմ հոգում ոչինչ չի փոխվում, շուրջս տաք է, բայց ես մրսում եմ: Փորձում եմ տաքանալ, բայց ցավոք ինձ տաքացնողը չկա: Միևնույնն է ես կսպասեմ նրան և չեմ փորձի փոխվել, ինձ դա պետք չէ` ինձ պետք չէ նմանվել մնացածին, ես ուզում եմ տարբերվել, չվախենալ ոչ-ոքից: Ուզում եմ, որ ինձ ընդունեն այնպես ինչպես ես կամ: Չեմ ուզում, որ մտածեն ես նրանցից մեկն եմ` նրանց պես սովորական, նրանց պես դժբախտ, նրանց պես սիրելու անընդունակ: Դա կարևոր չէ գեյ ես թե նատուրալ, կարևորն այն է թե ինչ կա քո մեջ, թե ինչ ես դու զգում, ինչի ես դու ընդունակ: Ինչպես բոլորը` ես ուզում եմ երջանկություն, ուզում եմ ուրախ ապրել և ես կհասնեմ դրան: Այսօր ժամը տասներկուսին կպահեմ երազանք և կխնդրեմ մի բան` երջանկություն, միայն ՍԵՐ: Երանի թե երազանքս կատարվի…

 

Սերոբ

31-12-2011

 

FacebookTwitterMySpaceBlogger PostLinkedInAIMAOL MailAsk.com MyStuffLiveJournalShare

Նորից ու նորից աստված եմ կանչում…

Written By: Gay Story – Հայաստան - Նոյ• 27•11

Նորից ու նորից աստված եմ կանչում…Բոլորս ունենք մեր կյանքը ու մեր կյանքի պատմությունը, որքան տարբեր ենք մենք, նույնքան էլ նրանք: Վերջապես խոսելու կիսվելու հնարավորություն եմ ստացել, ու ուզում եմ կիսվել ձեզ հետ: Խնդրում եմ փորձեք հասկանալ, մի մեղադրեք, ես ինքս դա կանեմ բոլորիս փոխարեն, ու եթե գոնե մեկը ինձ հասկանա, ես դեն կշպրտեմ իմ սրտի քարերը թեկուզ մի պահ, թեկուզ մի վայրկյան…

Իմ անունը Գարիկ է (փոխված), ես 23 տարեկան եմ, ունեմ քույր ու եղբայր և ունեցել եմ հրաշալի ծնողներ, բայց նրանք էլ չկան, իմ երկու աստվածները լքել են ինձ, լքել են եղբորս ու քույրիկիս. բայց դիտմամբ չեն արել, կյանքն է այդպես դասավորվել: Այսպես կոչված մութ և ցուրտ տարիներին` 1994 թվականին, երբ ես 6 տարեկան էի, մահացավ մայրս. եղբայրս` մեր մեջի փոքրը, նրան միայն նկարներով է տեսել: Այդ օրից ամեն նոր տարուն, ամեն իմ ծննդյան տարեդարձին համ երազանք եմ պահում մոմերը փչելիս, համ էլ բարի ծերուկ ձմեռ պապին եմ խնդրում, որ մայրիկս ետ գա, որ ամեն օր ուղիղ կեսօրին, երբ ժամացույցի սլաքները իրար վրա են ելնում, ես դուրս գամ բակ, նստեմ մայթեզրին ու սպասեմ մայրիկին, որը այդ ժամերին ընդմիջման էր գալիս. շատ եմ նստել այնտեղ, սպասել, որ մոտակա շենքի եզրից մաման կգա, բայց…

Ինչպես յուրաքանչյուր բան, որ սկսվում է և ավարտվում, այդպես ել ավարտվեցին այդ մութ տարիները:

Մայրիկիս կորցնելու ցավը հետզհետե վերածվեց մի անսահման կարոտի, նա մի երազանք դարձավ իմ ուղեղում, իսկ հայրս լուռ ու հնազանդ, գլուխը կախ, ՀԱՅԻ նման հպարտ ու անկոտրում իր բեռն էր քաշում, իր լուծն էր քաշում, ու երեկոները լուռ հանգչում հեռուստացույցի միալար բվվոցի տակ. քանի քանի անգամ ես ուշ գիշերներին արթնացրել եմ, որ իր անկողնում քնի, ոչ թե հեռուստացույցի մոտ բազմոցին նստած: Ես հասկանում էի նրան, լռում էր նա միշտ, բայց նրա դեմքը շատ բարձր գոռում էր իմ ականջների մեջ, հասկանում էի որ շատ էր կարոտել իր սիրելի կնոջը, իր կյանքի սիրուն, բայց….

2002 թվականն էր, նոր տարի, կեսգիշերը անցավ շատ ուրախ, հավաքվել էին հորեղբայրներս, հորաքույրներս, վերջին 8 տարվա մեջ հայրիկիս ամենաերջանիկ օրն էր, դա նրա դեմքից էր զգացվում, ու հենց այդ գիշեր նա մի բան ասեց կենաց ասելուց… ասեց ժողովուրդ ջան, 2002 թիվնա – ոնց կարդում ես 02-ա դուրս գալի, մի բան չըլնի, զգույշ եղեք:

2002 թվի մայիսի 21-ին մահացավ հայրս… Ողջ գիշեր նրա կողքին էի, չէր բողոքում, անընդհատ ասում եր չմտածես տղես, հեսա լավ եմ ըլնելու, հենց ոտի հելա՝ մի հատ քեֆ ենք անելու, քաղաքը թնդաաա… Առավոտյան ասեցի – պապ, ո՞նց ես, ասեց – լավ լավ չեմ տղես. կյանքում առաջին անգամ լսեցի էտ խոսքերը, միշտ ինչ էլ որ պատահած լիներ, ասում էր լավ եմ տղես, իսկ հիմա…

Մի քիչ հետո ձեռս բռնեց, ախպորս ասեց դուրս արի, պինդ բռնեց ձեռս ու շատ լուրջ դեմքով կարծես բարկացած ասեց….. «Լսի՛ քեզ ինչ եմ ասում, դու իմ ոսկի տղեն ես եղե, Ալիկը մեր ծաղիկնա, Անուշի մասին չեմ մտածում, իրա սիրած տղեն լավ տղայա, Ալիկին չնեղացնես, հիմա դու ես իրա հերը, ես մորդ անունից էլ եմ խոսում, Ալիկին տիրություն կանես, ամեն ինչ արա որ լավ ըլնի իրա համար, կսովորես կպրծնես, հետո ես արդեն հանգիստ կլնեմ, ու քիտդ չկախես, քո հերը էն տղեն չի էղե, որ դու դուխդ քցես,»- ու մի հատ մի հատ… աստված իմ… մի հատ ապտակեց. ամբողջ ուժով, ասեց,- «որ խոսքերս լավ հիշես, ասածներս անես, ու չլնեմ չիմանամ քիտդ կախել էս, ուր էլ ըլնեմ կգամ քացուս տակ կքցեմ …»

Մնացինք մենակ` ապրելով մեր ծնողների հիշատակով: Քույրս ամուսնացավ 2004 թվին ու դարձավ մեր երկրորդ մայրը: Ես ընդունվեցի 2005 թվին, անվճար, հորս, մորս, իմ, իմ ախպոր ու իմ քրոջ, իմ ընտանիքի պատվի համար… Քույրս ամուսնու հետ գնաց Բեռլին ու օգնում էր մեզ ամեն ինչով, օգնում էին մեզ բոլորը, իսկ ես սովորում ու աշխատում էի ու անում էի ամեն ինչ Ալիկի համար:

Ալիկը մեկն էր այն քչերից, ով համալսարան մեքենայով էր գնում… Ավարտելուց հետո ես չշարունակեցի ուսումս ու անցա աշխատանքի, խնդրեցի բոլորին որ էլ մեզ չօգնեն, ու համառ ավանակի նման հրաժարվում էի բոլորի օգնությունից, որովհետև իսկապես կարիք չկար օգնելու…

Ալիկը փոքր է ինձնից 5 տարի ու  իմ ծննդյան հաջորդ օրը նրա ծննդյան օրն է… Մենք միշտ ապրել ենք իրար թիկունք թիկունքի տված, ծնողներիս մահից հետո մենք մենակ էինք մնացել, քույրս իր կյանքն էր կերտել, աստված իրեն պահապան լինի, արդեն քանի քանի անգամ քեռի եմ դարձել, իսկ Ալիկը՝ իմ եխբայրը, իմ փոքրիկ տարբերակն էր, նայում եմ նրան ու տեսնում ինձ՝ մի քիչ ավելի նուրբ, մի քիչ ավելի մանկահասակ, մի քիչ ավելի միամիտ ու ինձանից շատ ու շատ անգամ մաքուր ու անկեղծ…

2010 թվականի սկզբից ինչ որ բան փոխվեց, նյարդային էր դարձել, ահավոր կռվարար, մեղադրում էր ինձ որ ապրում եմ անդարդ ու ոչ մի բան չեմ հասկանում, որ լավ ախպեր չեմ: Ինձ համար ծանր էր լսել, չէ՞ որ ես այդքան սիրում էի նրան ու ապրում էի նրա համար, որ նա լավ մարդ դառնա, որ հորս պատգամը կատարեմ, որ հորս հոգին խաղաղ լինի…

Մոտեցավ մեր ծննդյան օրերը, հերթական անգամ կռվեցինք, ինձ շատ վիրավորեց, ու ես ասեցի որ իմ ծննդյան օրը ես նշելու եմ առանց իրա` իմ ընկերների հետ, ու տենց էլ արեցինք, իմ ամենամոտ 3 ընկերների ու իմ ընկերուհու հետ գնացինք քաղաքից դուրս, լավ ուրախացանք: Բայց պլանները մի քիչ փոխվեցին, ինձ զանգահարեցին ու ասեցին, որ շտապ աշխատանքի պետքա ներկայանամ, որ իմ ներկայությունը պարտադիր է, անգամ իմ ղեկավարը խոսեց ու խնդրեց որ ներկա լինեմ: Չնայած ալկոհոլի քանակությանը` ես ռիսկի դիմեցի ու վերադարձա քաղաք` ճանապարհին կռվելով բոլոր այն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, ովքեր կանգնացնում էին: Գիշերը ժամի 4-ի կողմերը հասա տուն, զգույշ բացեցի դուռը, որ Ալիկը չարթնանա, ու մտա հյուրասենյակ: Հյուրասենյակում սեղան էր բացված, գարեջրի, գինու շշեր կային դատարկ, ընենց տպավորություն էր, որ մի մեծ խումբ մարդիկ մի լավ կեր ու խում են արել: Ես զարմացա. նախկինում երբեք նման բան չէր եղել, փաստորեն Ալիկը իր ծննդյան օրը առանց ինձ է նշել…

Գնացի դեպի Ալիկի սենյակ, այնտեղ մարդ չկար, անկողինը անգամ ձեռք տված չէր, անհանգստացա՝ թե ուր կարող էր լիներ նա այս ուշ ժամին… զանագեցի նրան, հեռախոսի ձայնը եկավ իմ սենյակից…

Երբ լսվեց Ալիկի քնաթաթախ ձայնը «ի՞նչ կա», ես մտա իմ սենյակ, իմ սեփական սենյակ` հարբած երերալով… Իմ սենյակը շատ էր փոխվել, իմ անկողնում պառկած էր Ալիկը, իմ եղբայր Ալիկը` լրիվ մերկ, իսկ նրա կոխքին մի ուրիշ տխա` էլի մերկ… Ալիկը գրկել էր նրան, աջ ձեռքով բռնել էր հեռախոսը, ձախ ձեռքը նրա մարմնի տակ էր… Իմ համար ժամանակը կանգնեց, սիրտս սեղմվեց, մի հատիկ լոբու չափ դարձավ, նեղվել սեղմվել էի, հատակը ոտքերիս տակից փախչում էր, ինձ մի փոքրիկ խղճուկ մանուկի նման էի զգում, ու այդ տեսարանն էր աչքերիս առաջ… մերկ Ալիկը ու այդ դեռահասը… աստված իմ… աստված իմ… ես կույրի նման շոշափելով հասա հյուրասենյակ: Ինձ կործանված էի զգում ու դատարկված, … սենյակից աղմուկ լսեցի, ինչ որ մեկը վազելով դուրս եկավ տնից, քիչ անց Ալիկը երևաց դռների արանքում… մթնաց ու սփրթնած դեմքով… իսկ ես.. իսկ ես պահի տակ զայրացա. ուղեղս մի պահ սկսեց աշխատել… իմ ախպերը գոմիկա, իմ ախպերը գոմիկա…. անընդհատ պտտվում էր այդ ամենը ուղեղիս մեջ…
Իսկ Ալիկը հանգիստ ու քարացած լսում էր իմ գոռգոռոցները, իմ վիրավորանքները ու լռում:

Վերջում ինձ ասեց, որ հասկանումա ինձ, բայց իմ գոռգոռոցները, վիրավորանքները ոչինչ չեն փոխի, ասեց որ ես գեյ եմ, ինձ աղջիկները չեն հետաքրքրում, ինչ ուզում ես արա, ես կգնամ եթե ուզես…

Դժոխք սկսվեց իմ կյանքում, ո՞նց կարող են երկու տղա շոյել, սիրել, համբուրել իրար ու դեռ ավելին` մերձենալ իրար հետ: Հիմա` այսքան ժամանակ անց, էս տողերը գրելիս, նորից վերապրում եմ այն պահերը ու նույն ձև դողում են ձեռքերս:

Ես համակերպվեցի մի կերպ, հանուն իմ հոր, հանուն իմ մոր, հանուն իմ աստված ծնողների… ու ամեն անգամ, երբ նա ուշ էր տուն գալիս կամ դուրս էր գալիս, ես նույն պատկերն էի պատկերացնում: Պատկերացնում էի Ալիկին մերկ ինչ-որ մեկի հետ, բայց ի՞նչ են անում նրանք, ո՞վ է նրանցից աղջիկը, ո՞վ տղան, ու դա ինձ խելագարության էր հասցնում, քիչ էր մնում կորցնեի աշխատանքս: Սթափ վիճակում շատ քիչ էի լինում, չէի շփվում նրա հետ, աշխատում էի ուշ գալ տուն, որ չտեսնեմ ու շուտ գնալ… բայց ես էլի սիրում էի իմ փոքրիկ եղբորը, իմ Ալիկին:

Շատ չեմ ուզում երկարացնել, չեմ ուզում տանջել և ձեզ, և ինձ…

Ժամակի ընթացքում ես հասկացա, թե ինչն էր պատճառը այդքան բուռն ռեակցիայի, ես հասկացա, որ խանդում եմ իմ հարազատ եղբորը, որ չեմ ուզում նրան ուրիշի մոտ թողնել, չեմ ուզում ուրիշի հետլ ինի…

ՈՒ մի անգամ իր համակարգչի մեջ կարդացի մի գրություն, որը ինձ էր ուղղված…

Տարիներ շարունակ նա ուզեցել էր ինձ ու նկարագրել այդ ամենը, ինչ-որ ուզում էր…

………………………………

Ինչքան թանկ է նա ինձ համար, տղան ուրիշա, նրա բույրը, նրա մարմինը, նրա սերը, մեր սերը:
Կներեք մեզ, հասկացե՛ք մեզ, աստված իմ հասկացի՛ր ինձ… հասկացի՛ր մեզ…
Նորից ու նորից աստված եմ կանչում…

 

Գարիկ

(14 հուլիս, 2011)

FacebookTwitterMySpaceBlogger PostLinkedInAIMAOL MailAsk.com MyStuffLiveJournalShare


Free Page Rank Tool